Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Ադրբեջանա֊թուրքական ծրագիրը հետզհետե դառնում է հայկական քաղաքական օրակարգի մաս

Ադրբեջանա֊թուրքական ծրագիրը հետզհետե դառնում  է հայկական քաղաքական օրակարգի մաս
23.07.2025 | 11:27

Զգու՞մ եք, թե «Զանգեզուրի միջանցք» ադրբեջանա֊թուրքական ծրագիրն ու ձևակերպումը ինչպես է հետզհետե դառնում հայկական քաղաքական օրակարգի մաս։

Արդեն դրանից հրաժարվող էլ չկա, գրեթե բոլորը քննարկում են, թե ով կառավարի ու էլ չեն քննարկում՝ իսկ ինչի՞ համար է դա տրվում, եթե դրա դիմաց սպասվելիք Լաչինի միջանցքը այլևս չկա։

Այս նույն հանգստությամբ հաջորդ կամ մի այլ տարի քննարկվելու է, օրինակ, Թուրքիայի կողմից Սյունիքում ինչ-որ ենթակառուցվածք կառուցելու և շահագործելու հարցը։ Եվ այսպես մի քանի տասնամյակում Հայաստանի վերջը կտան, ու այս ծրագրի բոլոր կեղտոտ քարոզիչները, որ հիմա եթերներից չեն իջնում, ու շատերդ համակված լսում եք, առանց որևէ խղճի խայթի կշարունակեն ապրել իրենց շվայտ կյանքը ինչ-որ հարուստ երկրում՝ թքած ունենալով հայկականության և հայկական պետության վրա։

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 10255

Մեկնաբանություններ